Մաթեուսը մի քանի ժամ է անցկացրել հիվանդանոցում
«Սևիլիայի» հետ Եվրոպայի լիգայի եզրափակչի խաղում (2:3) վնասվածք ստացած «Դնեպրի» հարձակվող Մաթեուսն ստիպված էր մի քանի ժամ անցկացնել հիվանդանոցում: Մրցակցի հետ բախման արդյունքում բրազիլացին վնասվածք է ստացել, որից ընդամենը մի քանի րոպե անց անսպասելի ընկավ խոտածածկին: Ակումբային բժիշկների արագ օգնությունից հետո նրան ստիպված էին ուղարկել հիվանդանոց:
Հիվանդանոցում Մաթեուսը մի քանի ժամ է մնացել: Պարզվել է, որ քթի կոտրվածք ու գլխի վնասվածք ունի: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ավելի ուշ նա միացել է թիմակիցներին հյուրանոցում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ