Սիմոնա Հալեպ. «Սա աշխարհի վերջը չէ»
Ռումին թենիսիստուհի Սիմոնա Հալեպը խոստովանել է, որ գործով է 5:7, 1:6 հաշիվներով զիջել խորվաթուհի Միրյանե Լուչիչ-Բարոնիին «Roland Garros»-ի երկրորդ շրջանում:
«Մրցակիցս լավ խաղաց, դժվարություններ ստեղծեց ինձ համար,- Հալեպի խոսքերը մեջբերել է «L'Equipe»-ը:- Չկարողացա գտնել իմ խաղը: Նա ինձանից լավն էր ու արժանի էր հաղթանակի: Նրան հաջողություններ եմ մաղթում: Չկարողացա գտնել իմ խաղաոճը: Արեցի այն ամենը, ինչ կարող էի: Հիմա չես կարող ժամանակը հետ շրջել: Անհրաժեշտ է ընդունել այս արդյունքը և շարժվել առաջ: Աշխարհի վերջը չէ: Դեռ սովորում եմ: Նման իրավիճակներում կողմնորոշվելը հեշտ չէ, սակայն մրցաշարի մեկնարկից առաջ ես հատուկ հույսեր չունեի: Պարզապես ուզում էի խաղալ: Իսկ նման բաներ պատահում են: Հիմա թեթևություն եմ զգում, նույնիսկ կարող եմ ժպտալ»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ