ԱՄՆ-ի դատախազությունը չի կարող խանգարել ՖԻՖԱ-ին` «ԱԱ-2018»-ը անցկացնելու Ռուսաստանում
ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Լորետտա Լինչը հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում, որը նվիրված էր ՖԻՖԱ-ում կոռուպցիայի թեմային, շեշտել է, որ ամերիկյան պաշտոնյաները չեն պատրաստվում խոչընդոտել աշխարհի 2018 և 2022 թթ. առաջնությունների` Ռուսաստանում ու Քաթարում անցկացմանը:
Լինչի խոսքերով` այդ իրավունքը պատկանում է ՖԻՖԱ-ին:
«ՖԻՖԱ-ն է որոշում կայացնում, թե որ երկրին պետք է տրվի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը,- նշել է Լինչը:- Մենք ոչ մի կերպ չենք կարող ազդել և դրան չենք ձգտում»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին