«Բարսելոնը» Տելյոյին ժամանակից շուտ չի վերադարձնի
Քրիստիան Տելյոն նվազագույնը ևս մեկ մրցաշրջան կանցկացնի Պորտուգալիայի առաջնությունում: Այս մրցաշրջանի մեկնարկից առաջ նա երկամյա վարձավճարի պայմանագրով տեղափոխվեց «Պորտու», սակայն «Բարսելոնն» իրավունք ունի վերադարձնել ֆուտբոլիստին 2015 թ. ամռանը:
Ինչպես տեղեկացնում է պորտուգալական մամուլը, կատալոնյան ակումբը «Պորտուին» տեղեկացրել է, որ հետ չի կանչի Տելյոյին, և նա հաջորդ մրցաշրջանը կանցկացնի Խուլեն Լոպետեգիի թիմում:
Ավելացնենք, որ «Պորտուն» հնարավորություն ունի 8 մլն եվրոյով գնել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին