«Սպորտլանդիա-2015» մարզական միջոցառումն անցկացվել է Մարտունի քաղաքում
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում մայիսի 27-ին անցկացրել է 5-6-րդ դասարանների աշակերտների միջև «Սպորտլանդիա-2015» մարզական միջոցառումը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ տարեդարձին:
Թեժ պայքարում հաղթողի կոչումը նվաճել է Մարտունու N 2 հիմնական դպրոցը, երկրորդ տեղն զբաղեցրել է Գավառի N 2 միջնակարգ դպրոցը, երրորդ տեղը` Սևանի N 1 հիմնական դպրոցը:
Միջոցառման հաղթող դպրոցները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Մարտունու քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են համապատասխան կարգի հավաստագրերով, իսկ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից՝ գավաթով և նվերներով: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին