Ուրուգվայցիները ՖԻՖԱ-ի սկանդալը կօգտագործեն հանուն Սուարեսի վերադարձի
Ուրուգվայի հավաքականը դեռ հույս ունի, որ կկարողանա Լուիս Սուարեսին ընդգրկել Ամերիկայի գավաթի խաղարկությանը մասնակցող թիմի հայտացուցակում:
Հիշեցնենք, որ Սուարեսը որակազրկվել է աշխարհի առաջնության խաղում Կյելլինիին կծելու համար, ուստի պետք է բաց թողնի հավաքականի 9 հանդիպում:
Շուտով Ուրուգվայի ընտրանին կմեկնարկի Ամերիկայի գավաթի խաղարկությունում, իսկ տեղի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միությունը հնարավորություն ունի չեզոքացնել ֆուտբոլիստի պատիժը: Միությունը ՖԻՖԱ-ին կխնդրի ներել Սուարեսին, քանզի որոշ պաշտոնյաներ, ովքեր կայացրել են Սուարեսի որակազրկման որոշումը, ընդգրկված են կոռուպցիոն սկանդալի մեջ:
Ճիշտ է` դեռ մեկ շաբաթ առաջ Ուրուգվայի հավաքականը վերջնականապես կողմնորոշվել է հայտացուցակի հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ