Տևես. «Չեմպիոնների լիգայի եզրափակչում իդեալականից էլ լավ պետք է խաղանք»
«Յուվենթուսի» հարձակվող Կառլոս Տևեսը նախապատրաստվում է Չեմպիոնների լիգայի վճռորոշ հանդիպմանը:
«Կարծում եմ` «Բարսելոնն» աշխարհի լավագույն թիմն է: Նրա կազմում խաղում են ուժեղագույն երեք հարձակվողներ, ուստի մենք պետք է իդեալականից էլ լավ խաղանք: Մեսսի՞ն: Նա կենտրոնացած կլինի ոչ թե ինձ վրա, այլ խաղի: Մենք խաղընկերներ ենք Արգենտինայի հավաքականում, բայց ես նույնպես ուզում եմ հաղթել Չեմպիոնների լիգայում»,- տեղեկացրել է Տևեսը:
Հիշեցնենք, որ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչը կկայանա հունիսի 6-ին, Բեռլինում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին