Հորդանանի արքան հպարտանում է արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնով
Հորդանանի արքա Աբդալլա 2-րդը շեշտել է, որ հպարտանում է իր եղբայր Ալի բին Ալ-Հուսեյնով, ով մասնակցել է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին: Հիշեցնենք, որ արքայազնն ընտրությունների առաջին փուլում զիջել է գործող նախագահ Յոզեֆ Բլատտերին և հանել իր թեկնածությունը:
«Ես հպարտանում եմ, որ իմ եղբայրը մասնակցել է ընտրություններին,- Ա-Հուսեյնի խոսքերը մեջբերել է AFP-ն:- Դա արտացոլում է ֆուտբոլի հանդեպ նրա կիրքը: Տեսել եմ այն բոլոր ջանքերը, որոնք նա գործադրել է նախընտրական քարոզարշավի ընթացքում: Եղել եմ աշխատանքի ու հանուն ողջ աշխարհում ֆուտբոլի զարգացման գործին հավատարմության վկան»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ