Վիտալի Մուտկո. «ՖԻՖԱ-ն մեծ կազմակերպություն է, և նրան պետք է պաշտպանել»
Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտյոն ամփոփել է ՖԻՖԱ-ի գործկոմի նիստի արդյունքները, որի անդամն է: Նա նշել է, որ կազմակերպությունը լուրջ աշխատանքներ է իրականացնում հանուն ֆուտբոլի զարգացման: Նրա խոսքերով՝ նիստի ընթացքում քննարկվել է նաև ՖԻՖԱ-ի կոռուպցիայի սկանդալը:
«Գործկոմի նիստը շարունակական չէր, բայց շատ հագեցած էր,- Մուտկոյի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:- Լուրջ քննարկումներ ծավալվեցին՝ կապված ՖԻՖԱ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Խոսեցինք այն մասին, որ ՖԻՖԱ-ն մեծ կազմակերպություն է, և նրան պետք է օգնել, պետք է, որպեսզի միասնական օրգանիզմ լինի: Կազմակերպությունը խոշոր նախագծեր ունի՝ աշխարհի առաջնություն, աշխարհի կանանց առաջնություն և լուրջ գործունեություն է ծավալում ֆուտբոլի զարգացման ուղղությամբ»: