Ռիո Ֆերդինանդն ավարտեց կարիերան
36-ամյա պաշտպան Ռիո Ֆերդինանդը հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Մրցաշրջանի ավարտից հետո Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել, քանի որ «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» հետ նրա պայմանագրի ժամկետն արդեն ավարտվել է: Իր կարիերայի ընթացքում Ֆերդինանդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում չեմպիոնական 6 կոչման է արժանացել ու նաև նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:
«Ես կուզեի շնորհակալություն հայտնել բոլոր ակումբների բոլոր երկրպագուներին: Առանց նրանց ֆուտբոլը չէր լինի,- Ֆերդինանդի խոսքերը մեջբերել է BT-ն:- Ես կկարոտեմ նրանցից յուրաքանչյուրին»:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ քաղցկեղից մահացել է Ֆերդինանդի կինը՝ Ռեբեկան: