Սպորտ 19:51 29/06/2015

Ինչո՞ւ Բրազիլիայի հավաքականը կրկին ձախողվեց

Globallookpress.com-ը հրապարակել է մի հոդված, որում լրագրող Ռոման Մունը փորձում է բացատրել Ամերիկայի գավաթի խաղարկությունում Բրազիլիայի ընտրանու կրած անհաջողության պատճառները:

Պարագվայի հավաքականի հետ հանդիպումը ցույց տվեց, որ Բրազիլիայի հավաքականն այժմ շատ է կախված Նեյմարից: Արդեն սկսել ենք հարմարվել այն մտքին, որ կարևոր խաղերում չարժե ռիսկային վառ ֆուտբոլ ակնկալել աշխարհի հնգակի չեմպիոնի կատարմամբ: Սակայն բրազիլացիները գիտեն հզոր հակագրոհներ կազմակերպել, ինչպես Կոնֆեդերացիաների գավաթի վերջին խաղարկության եզրափակչում: Երեկ պարագվայցիներն ագրեսիվ ֆուտբոլ ցուցադրեցին, գործեցին համախումբ, իսկ Նեյմարի բացակայության պայմաններում բրազիլացիներին չէր հաջողվում պաշտպանությունից արագ անցնել գրոհների: Կոուտինյոն, Ֆիրմինոն ու Վիլլիանը ոչինչ չցուցադրեցին, որը կարող էր Բրազիլայի հավաքականին ազատել մեկ խաղացողի պիտակից:
Ի դեպ, պարտվելով Պարագվայի թիմին՝ Բրազիլիայի հավաքականը զրկվեց այս մրցաշարում ևս 2 հանդիպում անցկացնելու հնարավորությունից: Եթե պարտվեր կիսաեզրափակչում, գոնե հանդիպում կանցկացներ երրորդ տեղի համար: Հիմա բրազիլացիները ստիպված կլինեն առանց Նեյմարի անցկացնել ԱԱ-2018-ի ընտրական փուլի մեկնարկային 2 խաղը:

Անկարգապահություն պաշտպանության կենտրոնում

Տիագո Սիլվան Բրազիլիայի հավաքականի այն եզակի խաղացողներից մեկն է, ում հեղինակությունը չի տուժել աշխարհի 2014 թ. առաջնության չարաբաստիկ կիսաեզրափակչից հետո: Բանն այն է, որ ՊՍԺ-ի պաշտպանը որակազրկման պատճառով բաց է թողել Գերմանիայի հավաքականի հետ հանդիպումը: Թվում էր՝ Սիլվան կդառնա Դունգայի հավաքականի կարևորագույն խաղացողը: Դրա փոխարեն Դունգան մարզիչ նշանակվելուց հետո հայտարարեց, որ ավագի թևկապը Սիլվայից վերցնում ու հանձնում է Նեյմարին: Մասնագետը դրա համար առիթ ուներ. Չիլիի ընտրանու հետ աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում պաշտպանը հրաժարվել էր իրացնել 11 մետրանոց հարվածը: Բացի այդ, վնասվածքի պատճառով Սիլվան չի մասնակցել աշխարհի առաջնությունից հետո կայացած մի քանի խաղին, իսկ Լուիզը նրա բացակայությամբ զույգ է կազմել Միրանդայի հետ:
Սիլվան ուղղակի հայտարարել է, որ դժգոհ է մարզչի որոշումից: Հաջողվել է խուսափել մեծ սկանդալից, սակայն Դունգան ոչինչ չի մոռացել: Ամերիկայի գավաթի խաղարկությունը պաշտպանության կենտրոնում սկսեցին Լուիզն ու Միրանդան, իսկ Սիլվան մնաց պահեստայինների նստարանին: Սակայն թիմի առաջատար հենակետայինի՝ Լուիս Գուստավոյի վնասվածքը մարզչին ստիպեց վերադասավորել կազմը և Տիագո Սիլվային վերադարձնել հիմնական կազմ:
Եվ հենց Սիլվան դարձավ գլխավոր մեղավորը, որ Բրազիլիայի հավաքականը դուրս մնաց Ամերիկայի գավաթի խաղարկությունից: Նա 11 մետրանոցը նվիրեց Պարագվայի թիմին՝ խաղավարտից 20 րոպե առաջ, չգիտես ինչու, ձեռքով խաղալով սեփական տուգանային հրապարակում: Դունգայի կասկածներն արդարացան. նախկին ավագը սայթաքեց վճռորոշ պահին:

Առանց ստեղծագործող կենտրոնական կիսապաշտպանի

Ֆեռնանդինյո, Լուիս Գուստավո, Էլիաս. լավ ֆուտբոլիստներ են, բայց նրանից և ոչ մեկը չի կարող կազմակերպել խաղը: Նրանք գնդակ են խլում, մամլիչ գործողություններ կատարում, անհրաժեշտության դեպքում խախտում կանոնները: Նրանց համար կարևորը չսխալվելն ու հնարավորինս քիչ ռիսկի դիմելն է:
Սա հին պատմություն է: Դեռ 80-ականներին Բրազիլիայում որոշեցին, որ թույլ հենակետային-ստեղծագործողներին կճզմեն եվրոպական ֆիզիկապես ուժեղ ընտրանիները: Մՙարզիչները հենվեցին վիճակագրական տվյալների վրա, որ եթե կոմբինացիան բաղկացած է ավելի քան 8 փոխանցումից, ապա նրա հաջող ավարտի հնարավորությունը կտրուկ նվազում է: Որոշվեց հարձակման գծում խաղը կառուցել եզրային հարձակողական ոճի պաշտպանների միջոցով, շեշտը դրվեց ստանդարտների ու հակագրոհների վրա
Դա աշխատեց 1994 և 2002 թթ.: Թվում է՝ այլևս չի աշխատում, հատկապես այն ժամանակ, երբ Բրազիլիայի հավաքականը հաշվի մեջ հետապնդողի դերում է հայտնվում: Ինչպես ասել է Դորիվալ Ժունիորը՝ Նեյմարի առաջին մարզիչներից մեկը, բրազիլացի կենտրոնական կիսապաշտպաններն այլևս չեն կարողանում փոխանցումներ կատարել:
Կա զգացում, որ Բրազիլիայի հավաքականը ոչնչի չի հասնի, եթե չունենա իր Խավիին ու Պիրլոյին:

Չկա նաև կենտրոնական հարձակվող

Գերմանիայի ընտրանին Բրազիլիայի հավաքականին նրա իսկ խաղադաշտում ցույց տվեց, որ աշխարհի գավաթը կարելի է նվաճել նաև առանց կենտրոնական հարձակվողների: Ընկերական խաղերում Դունգան աշխատել է առանց հարձակվողի խաղի կառուցման վրա, և այլ տարբերակ էլ չկար, քանի որ Դիեգո Տարդելլին ու Լուիս Ադրիանոն հավաքականում չեն ուրախացնում, իսկ Ֆիրմինոն ակումբում կենտրոնական հարձակվողի պարտականություններ չի կատարում:
Դատելով Ամերիկայի գավաթի խաղարկությունից՝ կարելի է ասել, որ Բրազիլիայի հավաքականի՝ առանց հարձակվողի խաղը չափազանց քաոսային է: Հակագրոհների ժամանակ չկա այն ֆուտբոլիստը, ով գնդակ կպահի, իսկ մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում իր վրևա կբևեռի պաշտպանների ուշադրությունը և գնդակը կփոխանցի խաղընկերներին: Ֆիրմինոյին դա չհաջողվեց. Կոլումբիայի հավաքականի հետ խաղում նա կարծես իր տեղում չէր, իսկ պարագվայցիների հետ հանդիպման ընթացքում պարզապես կորսվեց խաղադաշտում:
Բրազիլիայի ազգային թիմն առայժմ նոր Ռոնալդո կամ գոնե Լուիս Ֆաբիանո չունի: Այս ամենի արդյունքում ուժեղանում է ճնշումը Նեյմարի վրա, ումից առանց այդ էլ շատ բան են պահանջում:

Արդյունքը խաղից կարևոր է

Ամերիկայի գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո զգացումները նույնն են, ինչ աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո: Եվ խոսքը կոնկրետ որևէ խաղացողի, մարզչի, դիրքի կամ գրիպի հանելուկային համաճարակի մասին չէ: Բանն այն է, որ բրազիլական ֆուտբոլը վաղուց չի ընթանում ճիշտ ճանապարհով: Բրազիլիայի հավաքականը չափազանց շատ է կառչել արդյունավետությունից՝ ի վնաս ֆուտբոլի: Սա հաղթանակի համար ամեն ինչի պատրաստ Բրազիլիայի հավաքականն է՝ աշխարհի ամենահետաքրքիր թիմը: Նրա հետ միշտ որևէ դրամա է կատարվում, սեփական ավանդույթների հետ բախումը ցնցող է, նրա գլխավոր աստղը միշտ վեճերի մեջ է, իսկ նրա պարտությունը աշխարհի վերջ է թվում:
Ափսոս, որ Բրազիլիայի հավաքականի խաղին հետևելն ավելի ու ավելի անհետաքրքիր է դառնում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}