ՊՍԺ-ն պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդին» 60 մլն եվրո վճարել դի Մարիայի համար
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիան կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում: Այս մասին տեղեկացնում է goal.com-ը:
Փարիզցիները պատրաստ են ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 60 մլն եվրո: Մանչեսթերյան գրանդը, ի դեպ, հենց այդքան է պահանջում արգենտինացի խաղացողի համար:
Նշենք, որ ՊՍԺ-ի պատրաստակամությունը կապված է այն հանգամանքի հետ, որ ՈՒԵՖԱ-ն մեղմացրել է ֆինանսական արդար խաղի պահանջները:
Ինքը՝ դի Մարիան, չի ուզում հեռանալ մանչեսթերյան ակումբից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին