Գվարդիոլա. «Չեմ ուզում խաղալ հակագրոհներով, մեծագույն թիմերն այլ կերպ են խաղում»
Մյունխենյան «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ չի պատրաստվում դավաճանել իր սկզբունքներին և խաղի պատկերացումներին: Իսպանացի մասնագետը դա ասել է՝ ի պատասխան այն հարցի՝ արդյոք չի ուզո՞ւմ օգտագործել հակագրոհների մարտավարությունը:
«Հակագրոհներն ինձ դուր են գալիս, բայց ես դրա համար չեմ խաղում: Մեծագույն թիմերը պետք է խաղան խաղադաշտի սահմանափակ հատվածներում: Չեմ ուզում հակագրոհներով գործել, որովհետև այդ դեպքում ստիպված ես լինելու հետ քաշվել»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է «Sport1»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ