«Playboy»-ի մոդելը ծեծել է «Ռոմայի» պաշտպան Էշլի Քոուլին
Միջադեպը գրանցվել է Լոնդոնի գիշերային ակումբներից մեկում: «Playboy»-ի մոդել Կառլա Հոուն ծեծել է «Ռոմայի» ֆուտբոլիստ, Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Էշլի Քոուլին: Կնոջն օգնել են կրած խոշոր մատանիները, որոնց պատճառով Քոուլի շրթունքն է պատռվել: 5 տարի առաջ Էշլին հանդիպել է Հոուի երկվորյակ քրոջ՝ Մելիսայի հետ: Մոդելը ենթադրում է, որ պաշտպանը կարող էր շփոթել իրենց:
«Էշլին հետապնդում էր ինձ ակումբում: Երբ նա մոտեցավ ու բարձր ձայնով պահանջեց չքվել, ես երեք անգամ հարվածեցի նրա ծնոտին: Նա ճչում էր, բայց ոչ ոք չէր փորձում կանգնեցնել ինձ: Կարծում եմ՝ բանը նրա վատ հեղինակության մեջ է:
Ես դա արեցի իմ քրոջ համար, ով Էշլիին շատ հարցեր ուներ ուղղելու,- 34-ամյա Կառլայի խոսքերը մեջբերել է «Eurosport»-ը:- Նա կարծում է, որ կարող է կանանց վերաբերվել ինչպես կեղտի: Ընդհանրապես՝ վստահ էի, որ շատ ուժեղ չեմ ծեծել, սակայն ընկերս ինձ ասաց, որ դրանից հետո նա չէր կարողանում խոսել»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին