Անդրես Ինյեստա. «Ուրախությամբ կընդունենք Թուրանին ու Պոգբային»
«Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան իր կարծիքն է հայտնել Արդա Թուրանի ու Պոլ Պոգբայի՝ կատալոնյան թիմ հնարավոր տեղափոխության վերաբերյալ:
«Ցանկացած գրանդ կցանկանար իր կազմում տեսնել Պոգբային: Նա երիտասարդ, բայց շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է և արդեն հիմա կարող է խաղալ լավագույն թիմերում: Եթե Պոլը հայտնվի «Բարսելոնում», նրան այստեղ շատ ջերմ կընդունեն: Ինչ վերաբերվում է Արդա Թուրանին, նա գերազանց խաղացող է և չափազանց տաղանդավոր: Նրան նույնպես ուրախությամբ կընդունենք մեր թիմում»,- Ինյեստայի խոսքերը մեջբերել է goal.com-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին