Պոլ Պոգբա. «Ոչ ոք չգիտի, թե ես ինչ եմ ուզում»
«Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոստովանել է, որ իրեն արդեն նյարդայնացնում են թուրինյան ակումբից իր հեռանալու մասին լուրերը: Նա շեշտել է, որ մտադիր է մնալ Թուրինում, անկախ իր ապագայի վերաբերյալ բոլոր խոսակցություններից:
«Ես ուզում եմ «Յուվենթուսի» կազմում մրցանակներ նվաճել նաև հաջորդ մրցաշրջանում,- Պոգբայի խոսքերը մեջբերել է «Tuttosport»-ը:- Սկզբում խոսում էին «Բարսելոնի», հետո՝ ՊՍԺ-ի մասին: Բայց ճշմարտությունն այն է, որ ոչ ոք չգիտի, թե ես ինչ եմ իրականում ուզում: Ցանկանում եմ դառնալ աշխարհի լավագույն կիսապաշտպանը»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ