Վիսենտե դել Բոսկե. «Խավիին փոխարինողներ կան»
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն պատմել է, թե, իր կարծիքով, ովքեր կարող են փոխարինել ազգային թիմում ելույթներն ավարտած Խավիին:
«Իհարկե, այնպիսիք, ինչպիսին Մեսսին էր, այլևս չեն լինի: Նա ֆուտբոլային մեծ ըմբռնում ու ինտելեկտ ունեցող մարդ է: Խելացի է և պրոֆեսիոնալ, գերազանց է տեսնում խաղադաշտը ու փոխանցումներ կատարում: Նրա խաղաոճի համար երիտասարդ լինելը պարտադիր չէ:
Իհարկե, բոլորիս համար էլ ցավալի է, որ ծերանում ենք, և որ մեզանից մեկն ստիպված է հեռանալ: Բայց մենք պրոֆեսիոնալ ենք և նստելու ու լացելու ժամանակ չունենք, որ Խավին հեռանում է: Նրա փոխարեն պետք է խաղա Իսկոն, քանզի երիտասարդ է ու տաղանդավոր: Իսկ այն փաստը, որ մեկնարկային կազմում Կատալոնիայի ներկայացուցչի փոխարեն տեղը կստանա Մադրիդի ներկայացուցիչը, իմ կողմից երբեք ուշադրության չի արժանանա: Առավել ևս՝ բոլորն էլ հասկանում են, որ Ալկանտարան ու Կոկեն նույնպես մեր տրամադրության տակ են»,- դել Բոսկեի խոսքերը մեջբերել է «Marca»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ