Գյունդողան. «Որոշումներս միշտ հօգուտ «Բորուսիայի» են եղել»
Դորտմունդյան «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը, ով երկու տարով երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ, շեշտել է, որ մտադիր է կրկին արժանանալ երկրպագուների վստահությանը: Հիշեցնենք, որ Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանը բանակցություններ է վարել «Բավարիայի» հետ, որի պատճառով երկրպագուները թիմի առաջին ստուգողական խաղի ժամանակ սուլել են նրան:
«Հույս ունեմ, որ կկարողանամ լավ խաղ ցուցադրել և վերադարձնել շատերի բարեհաճ վերաբերմունքը,- Գյունդողանի խոսքերը մեջբերել է «Bild»-ը:- Մարդիկ բացասական վերաբերմունք ունեն իմ նկատմամբ այն պատճառով, ինչի մասին կարդացել են թերթերում: Բայց ճշմարտությունը միայն ես ու ակումբը գիտենք: Այո, ես շահավետ առաջարկներ ունեի, որոնց մասին «Բորուսիան» գիտեր, սակայն որոշումներս միշտ հոգուտ դորտմունդյան ակումբի են եղել»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ