Կեյլոր Նավասն ուզում է ևս մեկ հնարավորություն ստանալ «Ռեալում»
Մադրիդի «Ռեալի» և Կոստա Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասը հույս ունի, որ թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն իրեն իսպանական ակումբում դրսևորվելու հնարավորություն կտա:
«Ես կցանկանայի երկար տարիներ խաղալ «Ռեալում»: Կարծում եմ՝ դրա համար բոլոր տվյալներն ունեմ: Ինձ այսօր միայն մարզչի վստահությունը չի բավարարում: Երբեք չեմ կորցրել հույսն ու ցանկությունը և հստակ պատկերացնում եմ իմ նպատակները: Հաջողության նախապայմանը մեկն է. անհրաժեշտ է աշխատել ու ավելի ուժեղ դառնալ: Թիմը նոր մարզիչ է գլխավորել, որը խաղի սեփական պատկերացումներն ունի: Կաշխատեմ ապացուցել, որ կարող եմ ընդգրկվել նրա խաղային համակարգում»,- Նավասի խոսքերը մեջբերել է «El Mundo Deportivo»-ն:
Հարկ է նշել, որ Նավասը նախորդ մրցաշրջանում «Ռեալի» կազմում Պրիմերայի ընդամենը 6 խաղի է մասնակցել, սակայն «Ռեալի» ղեկավարությունը չի պլանավորում բաժանվել նրանից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին