«L’Equipe». Պոգբան մտադիր է 2016 թ. ամռանը տեղափոխվել «Բարսելոն»
Թուրինի «Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան որոշել է կարիերան շարունակել «Բարսելոնում»: Այս մասին հաղորդում է ֆրանսիական «L’Equipe»-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի 22-ամյա կիսապաշտպանը 2016 թ. ամռանը մտադիր է տեղափոխվել կատալոնյան ակումբ:
Նշենք, որ տրանսֆերային գործարքը մեկ տարով հետաձգվում է միայն այն պատճառով, որ «Բարսելոնը» մինչև 2016 թ. հունվարը ՖԻՖԱ-ի սահմանափակումների պատճառով չի կարող գրանցել նոր ֆուտբոլիստների:
Ավելացնենք, որ Պոգբան ցանկանում է «Բարսելոնում» դառնալ երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ աշխատավարձի չափով զիջելով միայն Մեսսիին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ