Ռուսաստանյան ակումբը միավորվել է «Միկայի» հետ և հանդես կգա Հայաստանի առաջնությունում
Ռուսաստանյան «Կվազար» ֆուտբոլային ակումբը տեղափոխվում է Հայաստան: Ինչպես հաղորդում է ակումբի "ВКонтакте"-ի պաշտոնական էջը, այն միավորվել է հայաստանյան «Միկայի» հետ: Նոր ակումբը հանդես կգա Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում:
«Ամեն ինչ շատ արագ ստացվեց, ուստի աստիճանաբար կհրապարակենք մանրամասները: Հիմա կարող ենք ասել միայն, որ գրեթե ողջ մարզչական կազմը մերը կլինի, և կպահպանվի թիմի կորիզը, ովքեր կրում են «Կվազարի» գաղափարները: Նոր թիմը կստանա «Միկա-Կվազար» անվանումը:
Տղաներն արդեն Հայաստանում են և արագ տեմպով նախապատրաստվում են «Բանանցի»» հետ օգոստոսի 1-ին կայանալիք խաղին: Հաշվի առնելով, որ թիմի կազմը հավաքվել է մրցաշրջանի մեկնարկից 3 շաբաթ առաջ, նրա առաջ ոչ ոք լուրջ խնդիրներ չի դրել, սակայն արդեն հաջորդ մրցաշրջանում մենք պետք է դուրս գանք եվրոպական ակումբային մրցաշար:
Ես դեռ մնում եմ Մոսկվայում, քանի որ մի շարք կարևոր հարցեր կան՝ կապված մարզահագուստի, ֆուտբոլիստների հայտերի հետ կանչման հետ, սակայն 2-3 շաբաթվա ընթացքում կմիանամ մերոնց, ու կսկսենք նոր՝ եվրոպական հաջողակ ակումբ կառուցելու աշխատանքը: Մի խոսքով՝ մեզ մոտ ամեն ինչ ստացվեց, և Անոխինի, Տոլստիխի, Մուտկոյի ու կոլխոզի մյուս անդամների հետ այս բոլոր տանջանքներն արդեն ավարտված են»,- ասել է «Կվազարի» նախագահ Արտյոմ Խաչատուրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան