Պեդրոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության հավանականությունը մեծ է
Հավանականությունը, որ հարձակվող Պեդրոն «Բարսելոնից» կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», մեծ է: Իսպանական մամուլը հավաստիացնում է, որ անգլիական ակումբի ղեկավարությունը համաձայնվել է Պեդրոյի տրանսֆերի համար վճարել պայմանագրով նախատեսված փոխհատուցման գումարը՝ 30 մլն եվրո:
Իսպանիայի ազգային հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստն ուզում է խաղային ժամանակ ստանալ և մտադիր է հեռանալ «Նոու Կամպից», որպեսզի իրեն դրսևորի հիմնական կազմի խաղացողի դերում:
Այժմ Պեդրոն կարող է բանակցել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ անձնական պայմանագրի հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին