Բենզեման ակնարկել է «Ռեալից» հեռանալու հնարավորության մասին
«Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման ակնարկել է, որ կարող է հեռանալ մադրիդյան թիմից: «Instagram»-ում ֆրանսիացին տեղադրել է մի նկար, որը ոգևորել է «Արսենալի» երկրպագուներին: Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը հետաքրքրված է Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով:
Բենզեման տեղադրել է մի լուսանկար, որում նստած է ինքնաթիռում: Այն մակագրվել է այսպես. «Անցյալը թողնենք հետևում»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Արսենալը» կարող է «Ռեալին» 42 մլն եվրո վճարել Բենզեմայի տրանսֆերի համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ