Ռայոլան «Լացիոյին» կարող է առաջարկել Բալոտելլիի տրանսֆերը
Ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլան մեկնել է Հռոմ՝ «Այաքսի» կիսապաշտպան Ռիկարդո Կիշնիի՝ «Լացիո» տեղափոխության գործընթացն ավարտելու համար:
Ինչպես հայտնում է «La Lazio Siamo Noi»-ն, հռոմեական ակումբի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում Ռայոլան կարող է առաջարկել նաև «Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելլիի տրանսֆերը: Վերջինս այժմ նոր ակումբի փնտրտուքի մեջ է:
Նշենք, որ 24-ամյա իտալացու ծառայություններով նաև «Սամպդորիան» ու «Ֆիորենտինան» են հետաքրքրված:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան