Ռումենիգե. «Մյուլլերը երբեք չի հեռանա «Բավարիայից»
«Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն վստահ է, որ հարձակողական ոճի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը չի հեռանա ակումբից: Ավելի վաղ հաղորդվել է, որ Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կարող է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Այնպիսի զգացում ունեմ, որ Թոմասը երբեք չի հեռանա ակումբից,- հայտարարել է Ռումենիգեն «Sport Bild»-ին տված հարցազրույցում:- Երբ նա ավարտի կարիերան, աշխատանքի կանցնի ակումբում: Նա իրեն հարմարավետ է զգում Մյունխենում: Չեմ կարծում, որ մեր երկրպագուները անհանգստանալու պատճառ ունեն»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ