Ուոլկոտ. «Ռեյն-Ադելաիդը կարող է փայլել «Արսենալում»
«Արսենալի» 17-ամյա նորեկ Ջեֆ Ռեյն-Ադելաիդը հասցրել է իրեն լավ դրսևորել «Emirates Cup»-ում: Հարձակողական ոճի ֆրանսիացի 17-ամյա կիսապաշտպանը, ով ամառվա սկզբին 1,5 մլն ֆունտ ստեռլինգով լոնդոնյան թիմ է տեղափոխվել «Լանսից», արդեն մասնակցել է «Վոլֆսբուրգի» հետ ընկերական խաղին ու արժանացել թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի գովասանքին:
Թեո Ուոլկոտը նույնպես կարծում է, որ Ռեյն-Ադելաիդը մեծ ապագա ունի «Արսենալում»:
«Չնայած 17 տարեկան է, վստահորեն է գնում դեպի գնդակը: Ուզում է ցուցադրել իրեն և աճել, ինչը կարևոր է,- ասել է Ուոլկոտն ակումբի պաշտոնական կայքի թղթակցին:- Միշտ հաճելի է տեսնել, թե ինչպես երիտասարդ տղան չի քաշվում գնդակով աշխատելուց: Նույնիսկ եթե սխալ է գործում, կրկին փորձում է, ինչը լավ նախանշան է: Նրա գոլային փոխանցումը ցույց է տալիս, որ կարողանում է աշխատել, տեսնում է խաղադաշտը:
Ամենակարևորը հիմա նրա վրա ուժեղ ճնշում չգործադրելն է: Դեռ սովորելու շատ բան ունի, սակայն լավագույն ակումբում է` լավագույն մարզչի ղեկավարությամբ: Ռեյն-Ադելաիդը, անկասկած, շատ տաղանդավոր է»:
Արսեն Վենգերը, իր հերթին, հաստատել է, որ Ռեյն-Ադելաիդը ոչ թե վարձավճարով այլ ակումբ կտեղափոխվի, այլ կմնա և կմարզվի «Արսենալի» առաջին թիմում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ