«Մանչեսթեր Սիթին» ուզում է Գվարդիոլային ողողել ոսկով
«Քաղաքաբնակները» պատրաստ են գերազանցել աշխատավարձի չափի հնարավոր բոլոր ռեկորդները՝ «Բավարիայի» գլխավոր մարզչին ստանալու համար: «Մանչեսթեր Սիթիի» գործող գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինիի պայմանագրի ժամկետը կլրանա հաջորդ ամռանը: Նույնպիսի իրավիճակ է նաև Խոսեպ Գվարդիոլայի պարագայում: Միևնույն ժամանակ շատ աղբյուրներ պնդում են, որ երկու մասնագետներն էլ չեն երկարաձգի պայմանագրերը:
«The Sun» թերթի տեղեկություններով՝ մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը խնդիր է դրել ցանկացած գնով հրավիրել Գվարդիոլային: Այդ գործի համար անհավանական գումար է հատկացվել՝ 100 մլն ֆունտ ստեռլինգ: Իսպանացի մարզիչը հենց այդքան կարող է ստանալ՝ «Էթիհադում» 5 տարի անցկացնելու համար:
Հարկ է նշել, որ դա գլխավոր մարզիչների պատմության մեջ ռեկորդային աշխատավարձ կլինի:
Ավելի վաղ Գվարդիոլան մեկնաբանել է ստեղծված իրավիճակը և արմատապես չի հերքել «Մանչեսթեր Սիթիի» հետ կապված լուրերը:
«Սա առաջին ու վերջին անգամ է, որ կպատասխանեմ այդ հարցին: Հիմա մարզում եմ «Բավարիան» և շատ ուրախ եմ, որ ինձ նման հնարավորություն է ընձեռվել: Դեռ չեմ որոշել, թե ինչն ավելի լավ կլինի ակումբի համար, սակայն կարող եմ վստահեցնել, որ ինձ նվիրել ու կշարունակեմ նվիրել «Բավարիային»,- ասել է Գվարդիոլան:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին