«Միլանը» նոր առաջարկ է ներկայացրել` Ռոմանյոլիի տրանսֆերը գնելու համար
«Միլանը» «Ռոմային» նոր առաջարկ է ներկայացրել՝ 28 մլն եվրոյով պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիի տրանսֆերը գնելու համար: Հռոմեական ակումբն արդեն մի շարք առաջարկներ է մերժել և չի ուզում բաժանվել Ռոմանյոլիից, ով անցած մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Սամպդորիայում»՝ Սինիշա Միխայլովիչի ղեկավարությամբ:
«Միլանն» ավելի վաղ 25 մլն եվրո է առաջարկել, սակայն, ինչպես գրում է «La Gazetta dello Sport»-ը, «Ռոման» մերժել է այդ առաջարկը:
Հիշեցնենք, որ «Ռոման» Ռոմանյոլիի համար պահանջում է 30 մլն, սակայն կարող է ընդունել նաև 28 մլն-անոց առաջարկը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ այս շաբաթ «Նապոլին» 28 մլն է առաջարկել Ռոմանյոլիի տրանսֆերի համար, և «Ռոման» համաձայնվել է բաց թողնել ֆուտբոլիստին, սակայն Ռոմանյոլին հրաժարվել է գործարքից: Նա լի է վճռականությամբ՝ միանալու գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչին «Միլանում»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ