Վան Գալ. «Բաց թողեք դե Հեային»
Հոլանդացի մարզիչ Լուի վան Գալը, դատելով ամեն ինչից, հոգնել է Դավիդ դե Հեայի տրանսֆերային պատմությունից: Ինչպես տեղեկացնում է AS-ը, «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն ակումբի ղեկավարությանը խնդրել է վաճառել դե Հեայի տրանսֆերը: Նա նաև պահանջել է, որ ակումբը հնարավորինս շուտ իրականացնի գործարքը:
ՊՍԺ-ի հետ խաղում դե Հեայի կատարած սխալները վան Գալին համոզել են, որ չարժե դե Հեային ամեն գնով պահել Մանչեսթերում: Ընդ որում՝ սա «Յունայթեդի» համար վերջին փորձը կլինի՝ բարձր գնով վաճառելու դարպասապահի տրանսֆերը, քանի որ հաջորդ ամռանը նա ազատ խաղացողի կարգավիճակ կստանա: