ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն ողջունել է Համահայկական խաղերի մասնակիցներին
ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն այսօր ողջույնի խոսք է հղել Համահայկական 6-րդ խաղերի մասնակիցներին` հայտարարելով, որ մարզական նման խոշոր միջոցառման կազմակերպումը մեծ ավանդ է ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման գործում:
«ՌԴ սպորտի նախարարության ու անձամբ իմ անունից ողջունում եմ Համահայկական 6-րդ խաղերի մասնակիցներին ու կազմակերպիչներին: Այսպիսի խոշոր մարզական միջոցառման կազմակերպումը մեծ ավանդ է ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման գործում: Ռուսաստանն ու Հայաստանը համագործակցում են բազմաթիվ, այդ թվում նաև` սպորտի ոլորտում: Համահայկական խաղերի մասնակիցներին մաղթում եմ քաջ առողջություն և մարզական մեծ հաջողություններ»,- նշված է Մուտկոյի ուղերձում, որն ընթերցվեց Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ