Պեր Մերտեսակեր. «Արսենալը» վստահ է իր ուժերին»
«Արսենալի» պաշտպան Պեր Մերտեսակերն Անգլիայի Սուպերգավաթի խաղում «Չելսիի» նկատմամբ 1:0 հաշվով տոնած հաղթանակից հետո շեշտել է, որ Արսեն Վենգերի սաները լավ են պատրաստվել նոր մրցաշրջանին: Գերմանացի պաշտպանի խոսքերով՝ «Չելսիի» նկատմամբ տոնած հաղթանակը լրացուցիչ վստահություն կհաղորդի թիմին:
«Սա մեր հերթական հաղթանակն է,- Մերտեսակերի խոսքերը մեջբերել է «Արսենալի» պաշտոնական կայքը:- Մենք միջմրցաշրջանային լավ նախապատրաստություն ենք անցել և լավ էինք պատրաստվել այս խաղին: Դա ոչնչի մասին չի խոսում, բայց մենք մրցանակ նվաճեցինք ու շատ գոհ ենք: Հաղթանակը մեզ վստահություն կհաղորդի սեփական ուժերի նկատմամբ: Ձայնս գրեթե կտրվել է, վերջին ուժերով եմ խոսում: Մենք պետք է շնորհակալություն հայտնենք յուրաքանչյուր երկրպագուի, ով մարզադաշտ էր եկել՝ մեզ աջակցելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ