Էդգար Մանուչարյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում
Championat.com-ը Էդգար Մանուչարյանին ընդգրկել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Ուրալի» հայ հարձակվողը «Մորդովիայի» հետ խաղում աչքի է ընկել գեղեցիկ գոլով, որը հաջորդել է անհատական ճեղքմանը:
«Երկար ընտրություն էինք կատարում Մանուչարյանի ու Զինչենկոյի միջև և, ի վերջո, կանգնեցի Էդգարի թեկնածության վրա: Չէ՞ որ նա շատ գեղեցիկ գոլ խփեց: Անհատապես հիանալի խաղաց: Ոչ այնքան վառ տուրի ֆոնին ցանկություն կա ոգևորել ֆուտբոլիստին, ով գեղեցիկ գոլ խփեց անհատական անցումից հետո: Մանուչարյանն առաջին տուրում արդեն աչքի է ընկել Կրասնոդարում: Հիմա կրկին գրավեց մրցակցի դարպասը: Ցավոք, «Ուրալը» չկարողացավ պահպանել հաշիվը, և Էդգարի գոլը հաղթական չդարձավ: Թիմը հաղթանակը կորցրեց փոխհատուցված ժամանակում: Բայց գոլի համար հարձակողական ոճի հայ կիսապաշտպանին արժե գովել»,- գրում է կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ