Խուլեն Լոպետեգի. «Սա շատ ծանր խումբ է «Պորտուի» համար»
«Պորտուի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին կարծում է, որ իր թիմի համար Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արդյունքները շատ ծանր են: Նշենք, որ «Պորտուն» նույն խմբում է հայտնվել «Չելսիի», Կիևի «Դինամոյի» ու թելավիվյան «Մակկաբիի» հետ:
«Սա շատ ծանր խումբ է, որում հայտնվել են իրենց երկրներում չեմպիոն դարձած թիմերը,- Լոպետեգիի խոսքերը մեջբերել է «A Bola»-ն:- Դրանից մեկն աշխարհի լավագույն լիգայի` Անգլիայի առաջնության չեմպիոնն է: «Չելսին» ունի մարզիչ, ով հիանալի է ճանաչում «Պորտուին» ու պորտուգալական ֆուտբոլը: Սակայն մենք վստահ ենք մեր ուժերին և լավատեսորեն ենք տրամադրված: «Չելսիի» ֆուտբոլիստներից շատերն անհասանելի են աշխարհի մյուս ակումբների համար: Սակայն եկեք տեսնենք, թե ով լավագույնը կլինի խաղադաշտում»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ