Չիչարիտոն տեղափոխվում է «Բայեր»
«Մանչեսթեր Յունայթեդի» մեքսիկացի հարձակվող Խավիեր Էռնանդես Չիչարիտոն, դատելով ամեն ինչից, կտեղափոխվի Բունդեսլիգա: Սոնի տրանսֆերի վաճառքն ու ելքը Չեմպիոնների լիգայի խմբային փուլ «Բայերին» հնարավորություն են տալիս գնել այդ ֆուտբոլիստի տրանսֆերը: Այս մասին հայտնում է «Sky Sport Italia»-ն:
Չիչարիտոյի տրանսֆերի համար «Բայերը» կվճարի 16 մլն եվրո: Ինքը՝ ֆուտբոլիստը, տարեկան 3,5 մլն եվրո աշխատավարձ կստանա: Այսօր նա պետք է բժշկական հետազոտության ենթարկվի, որից հետո պայմանագիր կստորագրի:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ