Պելլեգրինի. «Դե Բրայնեն յուրահատուկ խաղացող է»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին մեկնաբանել է Քևին դե Բրայնեի տեղափոխությունն իր թիմ: Հիշեցնենք, որ երեկ «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարել է այդ տեղափոխության մասին:
«Ուրախ ենք՝ Քևինին ողջունելու մեր թիմում, և ես կասկած չունեմ, որ նա հաջող ելույթներ կունենա: Համալրման համար մեզ յուրահատուկ խաղացողներ են պետք, և ես գիտեմ, որ Քևինը նման ֆուտբոլիստներից մեկն է: Նա անհրաժեշտ բոլոր որակներն ունի, որպեսզի հաջողությամբ մասնակցի մեր նախագծին:
Մենք ցուցադրում ենք հարձակողական ֆուտբոլ, և դե Բրայնեն կուժեղացնի մեր դիրքերը բոլոր ճակատներում»,- Պելլեգրինիի խոսքերը մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Բելգիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Մանչեսեր Սիթիի» ամառային 4-րդ ձեռքբերումն է: Մինչ այդ թիմ են տեղափոխվել Ռահիմ Ստեռլինգը, Ֆաբիան Դելֆը և Նիկոլաս Օտամենդին: Դե Բրայնեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես կգա 17 համարի մարզաշապիկով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ