«Օլֆ Տրաֆֆորդը» մկների պատճառով բարձր գնահատական չի ստացել
Հիգիենայի կոմիտեի ստուգումների արդյունքում «Մանչեսթեր Յունայթեդը» բարձր գնահատական չի ստացել: Այս մասին հաղորդում է «Daily Mail»-ը: Այդ ակումբը միակն է Պրեմիեր լիգայում, որը ստացել է ոչ թե 5, այլ 4 աստղ: Պատճառը մկների խնդիրն է, որն ակումբի աշխատակիցները ոչ մի կերպ չեն կարողանում լուծել: Բացի այդ, հաշվետվությունում նշվել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» խոհարարները միսն անհրաժեշտ ջերմաստիճանի պայմաններում չեն պատրաստում, ինչպես նաև չեն կարողանում երաշխավորել, որ խոհանոցում հայտնված սաղմոնը չի բռնվել այն ջրերից, որոնք ազատված են անիսակիսի վտանգավոր պարազիտից: Չեփված միսն «Օլդ Տրաֆֆորդում» պահվում է հացի կողքին, իսկ սառնարանը նման ծավալի մթերք պահելու համար բավարար չափով մեծ չէ:
Նկատենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն վաղուց չի կարողանում լուծել մկների խնդիրը: Այսպես՝ 2006 թ. «Բերտոն Ալբիոնի» ֆուտբոլիստները դժգոհելեն, որ Անգլիայի գավաթի խաղարկության հանդիպման ժամանակ մի քանի մուկ են տեսել մարզադաշտում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին