«ՄՅու»-ն 50 մլն ֆունտ ստեռլինգ է առաջարկել Ռոյսի համար
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկացել է գնել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսի տրանսֆերը ամառային տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին: Անգլիացիները պատրաստ էին գերմանացու համար վճարել 50 մլն ֆունտ ստեռլինգ, ինչպես նաև տարբեր պարգևավճարներ: Սակայն «Բորուսիան» հրաժարվել է վաճառել իր առաջատարին:
Աղբյուրի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ձմռանը կրկին կփորձի ձեռք բերել Ռոյսի տրանսֆերը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ