Մոուրինյոն՝ Գինեսի ռեկորդների գրքում
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ևս մեկ անգամ ապացուցել է, որ իրեն իզուր չեն կնքել Յուրահատուկ անվամբ:
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, 2016 թ. կարձանագրվեն պորտուգալացի մարզչի միանգամից 5 ռեկորդներ, որոնք արդեն համապատասխան վկայագրեր են ստացել:
Իր կարիերայի ընթացքում Մոուրինյոն կարողացել է այսպիսի ռեկորդներ գրանցել.
1. Առանց պարտության տնային հանդիպումների ամենաերկար շարք (9 տարի, 151 խաղ):
2. Ամենաշատ հաղթանակներ Չեմպիոնների լիգայում տարբեր թիմերում (2 գավաթ):
3. Ամենաերիտասարդ մարզիչ, ով հատել է Չեմպիոնների լիգայում 100 խաղի սահմանագիծը (49 տարեկան, 12 օրական):
4. Մեկ տարում ամենաշատ միավորներ Պրեմիեր լիգայում (95):
5. Առանց պարտության տնային հանդիպումների ամենաերկար շարք Պրեմիեր լիգայում (77 խաղ):
«Երբեք չեմ մտածել, որ մի օր կարող եմ հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, սակայն այս պարգևները շատ կարևոր են ինձ համար»,- ասել է Մոուրինյոն վկայագրերն ստանալուց հետո:
Հիշեցնենք, որ այս տարի Ժոզեն այնքան էլ հաջող չի սկսել մրցաշրջանը «Չելսիում». թիմն անցկացրած 4 խաղում ընդամենը 4 միավոր է վաստակել:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ