Կոուտինյո. «Լիվերպուլը» զգում է Ջերարդի և Սուարեսի պակասը»
Բրազիլացի կիսապաշտպանը նշել է, որ Սուարեսը և Ջերարդը շատ կարևոր խաղացողներ էին մերսիսայդյան ակումբի համար, իսկ նրանց հեռանալը մեծ անդունդ է առաջացրել թիմում:
Ֆիլիպե Կոուտինյոն, ով 2013 թվականին միացել է «Լիվերպուլին», նշել է, որ նշված խաղացողների օգնությամբ իրենք կարող էին հաղթել անգլիական Պրեմիեր լիգայում:
«Ջերարդն իմ կուռքն է, իմ ֆուտբոլային հերոսը: Եվ մենք, և երկրպագուները շատ ենք նրան կարոտում: Բայց հիմա ակումբում այլ ժամանակներ են, և մենք պետք է կարողանանք հանդես գալ առանց նրա: Շատ դժվար էր, երբ 2014 թվականին չկարողացանք նվաճել ԱՊԼ-ի տիտղոսը, իսկ անցած մրցաշրջանում շատ կարևոր խաղացողներ կորցրեցինք, շատ վատ սկսեցինք մրցաշրջանը:
Կորցրեցինք Սուարեսին: Շատ դժվար է «Լիվերպուլի» համար, բայց մենք փորձում ենք անել հնարավորը: Մյուս մրցաշրջանում կարող ենք վերադառնալ ՉԼ: Շատ բանի եմ ուզում հասնել «Լիվերպուլի» կազմում»,- բրազիլացու խոսքերը մեջբերել է goal.com-ը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ