«Շալկեի» երկրպագուները կբոյկոտեն Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղը
«Շալկեի» ֆանատների խումբը մարզադաշտ չի հաճախի Դորտմունդի «Բորուսիայի» հետ Բունդեսլիգայի 12-րդ տուրի խաղում: Այս մասին հայտնում է sport1.de-ն: «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտի՝ հյուրերի համար նախատեսված 8000 տոմսից առայժմ 6500-ն է իրացվել: Երկրպագուների դժգոհության պատճառը խաղերի ժամանակ անվտանգության նոր կանոններն են:
Նշենք, որ սկզբունքային մրցակիցներն այսպես կոչված ռուրյան դերբիում կհանդիպեն նոյեմբերի 8-ին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ