ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով ստեղծվել է Հովհաննես Զանազանյանի թաղման հանձնաժողով
Հայտնի ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, «Արարատի» լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանի մահվան կապակցությամբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով ստեղծվել է թաղման հանձնաժողով: Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հովհաննես Զանազանյանի հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի, հոկտեմբերի 5-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի, հոկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ