«The Telegraph». Կլոպը «Լիվերպուլի» հետ եռամյա պայմանագիր կստորագրի շաբաթվա վերջին
«Լիվերպուլը» գլխավոր մարզչի պաշտոնում Յուրգեն Կլոպի նշանակման մասին կհայտարարի ընթացիկ շաբաթվա վերջին: Այս մասին հայտնում է «The Telegraph»-ը: Գերմանացի մասնագետի հետ ստորագրվելիք պայմանագիրն ուժի մեջ կլինի 3 տարի: Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերն արդեն սկզբունքային համաձայնության են հանգել, մնում է միայն ավարտել որոշ ձևականություններ:
Նշվում է, որ Կլոպի մարզչական շտաբում կընդգրկվեն Ժելկո Բուվաչը և Պետեր Կրավիտցը, ովքեր նրա հետ աշխատել են Դորտմունդի «Բորուսիայում»:
Ինքը՝ Կլոպը, դեռ չի հաստատում այս տեղեկատվությունը:
«Լիվերպո՞ւլը»: Ես դեռ ասելիք չունեմ,- Կլոպի խոսքերը մեջբերել է «Bild»-ը:- Իսկ հիմա ուղղակի տուն եմ գնում»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ