Երկրպագուները մեղադրում են «Միլանի» ղեկավարությանը
Իտալական «La Gazzetta dello Sport»-ը հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում՝ պարզելու համար նրանց կարծիքը մրցաշրջանի մեկնարկում «Միլանի» թույլ խաղի վերաբերյալ: Պարզվել է, որ երկրպագուների ճնշող մեծամասնությունը մեղադրում է ակումբի ղեկավարությանը. հարցման ենթարկվածների 52,5 տոկոսը ենթադրում է, որ թույլ արդյունքների պատասխանատվությունը կրում է ակումբի ղեկավարությունը: 10,6 տոկոսը մեղադրում է թիմի ֆուտբոլիստներին: Ինչ վերաբերվում է գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչին, նրան մեղավոր է համարում 7,2 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ