Ագուերոն վնասվածք է ստացել
Սերխիո Ագուերոն Արգենտինայի հավաքականի կազմում խաղադաշտում անցկացրեց ընդամենը 20 րոպե, ստացավ ծնկատակի ջլի վնասվածք, ինչից հետո նրան փոխարինեց Կառլոս Տևեսը: Հիշեցնենք, որ արգենտինացիները պարտվեցին Էկվադորի հավաքականին 0:2 հաշվով:
«Նա շատ լավ մարզավիճակում էր և շատ լավ էր հանդես գալիս: Վնասվածք ստանալուց հետո լաց եղավ հանդերձարանում»,- նշել է Ագուերոյի թիմակից Նիկոլաս Օտամենդին:
«Ագուերոն բավական լավ էր շարժվում խաղադաշտում, բայց, ցավոք, ցավ զգաց ծնկի մասում: Չեմ խոսել բժշկի հետ և ոչինչ չեմ կարող ասել նրա վերականգնման ժամանակահատվածի մասին: Բայց հաստատ գիտենք, որ սա նրա վերջին վնասվածքի կրկնությունը չէ»,- նշել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Հերարդո Մարտինոն:
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականին վնասվածքների պաըճառով չեն կարողանա օգնել Լեո Մեսսին, Էվեր Բանեգան, Էնցո Պերրեսը և Մարկոս Ռոխոն:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան