Դիդյե Դեշամ. «Հայաստանի հավաքականի հետ խաղն այնքան էլ հեշտ չէր, ինչպես կարող է թվալ»
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել է, որ գոհ է Հայաստանի ընտրանու դեմ ընկերական խաղում տոնած հաղթանակից (4:0): Մասնագետի խոսքերով՝ հանդիպումն այնքան էլ հեշտ չի ստացվել, ինչպես կարող է թվալ:
«Հայաստանի հավաքականը լավ էր փակվել՝ չթույլատրելով մեզ խաղալ այնպես, ինչպես պլանավորել էինք,- Դեշամի խոսքերը մեջբերել է «L’Equipe»-ը:- Ոչ առանց դժվարության, բայց մեզ հաջողվեց 4 գոլ խփել, որից երկուսը՝ Բենզեման: Ամենևին էլ հեշտ չէր, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից»: