Ռակիտիչ. «Մեսսին, Նեյմարը և Սուարեսը ֆուտբոլային հրաշագործներ են»
Խորվաթ կիսապաշտպանը նշել է, որ կհիանար այդ եռյակի խաղով, նույնիսկ եթե նրանք իր թիմակիցները չլինեին:
Հարձակողական եռյակն անցած մրցաշրջանում խփել է ավելի քան 100 գոլ, իսկ «Բարսելոնը» դարձել է միակ թիմը, ով տրեբլ է ձևակերպել երկրորդ անգամ:
«Մեսսին, Նեյմարը և Սուարեսը ֆուտբոլային հրաշագործներ են: Եթե ես չլինեի այդ ընտանիքի անդամը, նույնպես կընդունեի, որ նրանք լավագույնն են:
Մեսսին միակն է: Նրա նման ոչ-ոք այլևս չի ծնվի: Երբ ամեն ինչ վատ է ընթանում, նա հայտնվում է և լուծում խնդիրը: Հիմա բոլորս պետք է անենք ամեն ինչ, որպեսզի լրացնենք նրա բացակայությունը:
Մեսսին հանգիստ մարդ է: Երբ ես տեղափոխվեցի «Բարսելոն», նա մոտեցավ ինձ և ասաց. «Բարև, ես Լիոնել Մեսսին եմ, եթե ինչ-որ բան պետք գա, ուղղակի դիմիր ինձ»: Հիմա մեր կանայք ու երեխաներն ավելի շատ են շփվում, քան մենք»,- խորվաթ կիսապաշտպանի խոսքերը մեջբերել է «Vecernij»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ