Նեյմար. «Կերկարաձգեմ պայմանագիրս «Բարսելոնի» հետ»
«Բարսելոնի» բրազիլացի աստղ Նեյմարը համոզված է, որ երկարաձգելու է իր պայմանագիրը կապտանռնագույնների հետ, չնայած «ՄՅու»-ն լրջորեն հետաքրքրված էր նրա ծառայություններով:
Հիշեցնենք, որ հարձակվողի հայրը` Նեյմար ավագը, վերջերս հաստատել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցությունների փաստը:
«Ես երջանիկ եմ «Բարսելոնում»: Բանակցությունները նոր պայմանագրի շուրջ ընթացքի մեջ են: Կերկարաձգեմ պայմանագիրս, հանգիստ եղեք: Երկրպագուները պետք է հանգիստ լինեն»,- Նեյմար կրտսերի խոսքերը մեջբերել է goal.com-ը:
Հիշեցնենք, որ Լա լիգայի 8-րդ տուրի «Բարսելոն»-«Ռայո Վալյեկանո» հանդիպումը հիշարժան էր բրազիլացու պոկերով: Խփած 4 գոլի շնորհիվ Նեյմարը շրջանցեց Ռոնալդուին և Բենզեմային (6-ական գնդակ) և 8 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ