Ռուսական կողմը հեգնանքով է արձագանքում Ուկրաինայի ՆԳ գերատեսչության կողմից Շոյգուի նկատմամբ քրգործ հարուցելուն
Ուկրաինայի ՆԳ նախարարության գլխավոր հետաքննչական վարչությունը քրեական գործ է բացել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Կրեմլին մոտ կանգնած օլիգարխ Կոնստանտին Մալոֆեևի նկատմամբ: Այս մասին հաղորդում է «Ուկրինֆորմ» գործակալությունը, վկայակոչելով Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավագովի ֆեսյբուքյան գրառումը:
«Ուկրաինայի ՆԳ գերատեսչության գլխավոր հետաքննչական վարչությունը քրեական գործ է բացել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Շոյգու Ս. Կ.-ի և Մալոֆեև Կ.Վ.-ի նկատմամբ՝ քրեական բնույթի իրավախախտում կատարելու հատկանիշներով», - գրել է Ավագովը:
Նախարարի խոսքերով, ուկրաինական ՆԳՆ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2014 թ-ի մարտ ամսից մինչ օրս ՌԴ պաշտպանության գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն գերատեսչության ծառայողների աջակցությամբ, անօրինական զինված խմբավորումներ է ձևավորել է, որոնք գործունեություն են ծավալում Դոնբասում:
Նշվում է, թե այդ խմբավորումները գործում են ՌԴ քաղաքացիների հրամանատարության ներքո և խուլիգանական հարձակումներ են իրականացնում պետական մարմինների ներկայացուցիչների, ԶՈՒ ներկայացուցիչների, Ուկրաինայի ազգային գվարդիայի անդամների, տարբեր ձեռնարկությունների վրա՝ պատճառելով մարդկային զոհեր և ավերածություններ:
Ռուսաստանի ՊՆ գերատեսչությունում հեգնանքով են արձագանքել Ավագովի գրառմանը: «Լենտա.ռու» կայքին տված մեկնաբանությունում ՊՆ անանուն բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, թե «ռուսական ռազմական գերատեսչությունում գնահատել են ուկրաինացի բլոգեր Ավագովի հումորը» և որ նախարար Շոյգուն զբաղվածության պատճառով հնարավորություն չունի «զբաղվել թրոլինգով սոցիալական ցանցերում»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին