Լիբանանահայ պատգամավոր. Լիբանանի կառավարությունը ապրիլի 24-ը պետք է սգո օր հռչակի
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին «Էն.Բի.Էն» հեռուստաալիքի եթերում, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, հայտարարել է, որ «հարյուր տարի անց ևս պահանջելու ենք մեր իրավունքները»: Այս մասին հայտնում է Aztag Daily-ին:
Պատգամավորը վերահաստատել է Թուրքիայի նկատմամբ հայերի պահանջները, այն է Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության Թուրքիայի ճանաչում, ներողություն խնդրել և կորցրած հողերի փոխհատուցում:
«Այսօրվա Թուրքիան նույն Օսմանյան Թուրքիան է»,-ասել է Բագրատունին` ավելացնելով, որ Հայոց ցեղասպանությունը կրոնի հետ կապ չունի:
Նա նաև ելույթի ժամանակ դիմել է Լիբանանի կառավարությանը` խնդրելով Լիբանանում ապրիլի 24-ը հռչակել սգո օր:
Բագրատունին նաև շեշտել է Թուրքիայի այժմյան դերակատարությունը ահաբեկչական զինված խմբավորումների գործունեության մեջ` օրինակ բերելով եզդիների կոտորածը և Իրաքում Նինվե նահանգում տեղի ունեցած դեպքերը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան