Հարավային Կորեայի վարչապետը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով
Հարավային Կորեայի վարչապետ Լի Վան Գուն հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Պակ Կին Խեին՝ կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Պետության ղեկավարի գրասենյակում հաստատել են լուրը: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Քննիչները ենթադրում են, որ Լի Վան Գունը կապ ունի կաշառակերության հետ: Ենթադրությունների համար հիմք է ծառայել ազդեցիկ հարավկորեացի գործարարի ինքնասպանությունը: Նրա գրպանում հայտնաբերվել էր երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների անուններով ցուցակ, այդ թվում վարչապետինը, որոնք ենթադրաբար կաշառքներ են ստացել: Ինքը՝ Լի Վան Գուն, հերքում է բոլոր մեղադրանքները:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ